Կանանց ռեսուրսային կենտրոնԻ ԳՐԱԴԱՐԱՆ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» (ԿՌԿ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի/Արցախի տարածքներում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը:
ԿՌԿ-ի առաքելությունն է՝ կանանց և աղջիկների տարբեր խբերի զորեղացումն ու աջակցումը, կանանց նկատմամբ խտրականության և բռնության մշակութային և համակարգային դրսևորումների վերհանումն ու նվազեցումը, ֆեմինիստական գաղափարախոսության տարածումն ու հայրիշխանական համակարգի կողմից ստեղծված անհավասարությունների դեմ կանանց միասնական պայքարի սատարումը:
Կազմակերպության տարածքում գործում է գրադարան, որը հարուստ է տարբեր բաժիններով` ֆեմինիզմ, բռնություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, վերարտադրողական առողջություն, գենդեր, քվիր տեսություն, կին և կրթություն, ընտանիք և այլն: Գրադարանում կգտնեք ինչպես նոր հրատարակչության, այնպես էլ հին հրատարակչության գրքեր, կանանց իրավունքներին վերաբերող հետազոտություններ:

Գրադարանի աշխատաժամերը

երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ 
ժամը՝ 14.00-18.00:

Գրքերի տրամադրման կարգը

Գրադարանի գրքերը կարող եք տեղում կարդալ կամ դուրս գրել 2 շաբաթ ժամկետով:

ԿԱՊ

Գրադարանի պատասխանատու՝  
Նինա Հարությունյան
094 56 56 26
womenofarmenia@gmail.com
womenofarmenia.org

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ

ՀՀ, ք. Երևան,
Բաղրամյան 50գ, բն 2