ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Քաղաքական դիսկուրս հանդեսի Քաղաքատնտեսական գրադարանը ձևավորվել է Քաղաքական դիսկուրս հանդեսի հրատարակած ու հավաքագրած գրքերի և կանադահայ քաղաքագետ Անդրանիկ Պետրոսյանի անձնական գրադարանից ստացված գրքերի նվիրատվության միջոցով։ Այն ընդգրկում է քաղաքատնտեսական, փիլիսոփայական և հասարակագիտական հիմնարար աշխատություններ, ինչպես նաև գրքեր, որոնք ձախ մտքի արգասիքն են կամ առնչվում են սոցիալական շարժումներին։ Գրականության զգալի մասն անգլերեն և ֆրանսերեն է։ Այն համալրվում է նաև հայերեն և այլ լեզուներով նոր գրքերով։

Գրադարանի աշխատաժամերը

երկուշաբթի և հինգշաբթի` 15։30-18։30
Աշխատանքային գրաֆիկը շատ ճկուն է, կարող եք նախապես կապվել գրադարանի պատասխանատուի հետ այլ ժամերին գրանցվելու համար։

Գրքերի տրամադրման կարգը

Գրադարանն առաջարկում է դուրս տրվող և տեղում ընթերցվող գրքեր:
Գրադարանին  անդամագրվելու և անձնական էջով գրացուցակներից օգտվելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը կամ գրանցվել տեղում, որից հետո ձեզ կտրամադրվի անձնական էջ մուտք գործելու համար անուն և գաղտնաբառ։

ԿԱՊ

Գրադարանի պատասխանատու՝  
Մարգարիտա Աստվածատրյան
+374 98 985051
library@focus.org.am
www.diskurs.am

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ

ՀՀ, ք. Երևան,
Չարենցի 27ա, բն. 17