ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ​

Հովհաննիսյան գրադարանը Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի գրադարանն է, որն իր աշխատանքը սկսել է 2014 թվականից: Տարաբնույթ մասնագիտական գրականության այս շտեմարանն այժմ ունի մոտ 3.000 անուն տպագիր և շուրջ 30.000 թվային նյութեր (գրքեր, ժողովածուներ, կատալոգներ, պարբերականներ և այլն):

Ելնելով Հովհաննիսյան ինստիտուտի՝ այժմեության պատմաքնննական և փիլիսոփայական ուսումնասիրություն իրականացնելու օրակարգից, գրադարանի հիմքն են կազմում արվեստի պատմության և տեսության, փիլիսոփայության, պատմագիտության, ժամանակակից քննադատական տեսությունների և հայագիտության բնագավառներին առնչվող նյութերը: Հովհաննիսյան գրադարանում հատուկ բաժնի կարգավիճակ ունի հնատիպ և հազվագյուտ գրքերի՝ փոքր, բայց կարևոր հավաքածուն, որը ներառում է 19-20-րդ դարերի՝ ինչպես հայալեզու (արևելահայ և արևմտահայ), այնպես էլ օտարալեզու հրատարակություններ: Գրադարանի եզակի հավաքածուներից է նաև կերպարվեստին առնչվող 32.000-ից ավելի վիզուալ նյութերը:  

Արխիվները Հովհաննիսյան գրադարանի կարևորագույն մասն են կազմում. գրողներ Վաչե Սարգսյանի, Վահան Գրիգորյանի, գրականագետ Արսեն Տերտերյանի անձնական արխիվներն ու թվայնացված ավելի քան 17.000 տարաբնույթ արխիվային տեքստերն ու պատկերները կազմում եմ գրադարանի արխիվային ֆոնդը: Պարբերաբար համալրվող ամսագրերի և կատալոգների, ձայնագրությունների և տեսագրությունների հավաքածուներն առկա են առանձին բաժիններում: Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, նաև ֆիլմերի ցուցադրություններ։

Գրադարանի աշխատաժամերը

Երկուշաբթի – ուրբաթ, ժամը` 13.00 – 20.00

Գրքերի տրամադրման կարգը

Գրադարանն առաջարկում է տեղում ընթերցվող գրքեր:
Գրադարանին  անդամագրվելու և անձնական էջով գրացուցակներից օգտվելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը կամ գրանցվել տեղում, որից հետո ձեզ կտրամադրվի անձնական էջ մուտք գործելու համար անուն և գաղտնաբառ։

ԿԱՊ

Գրադարանի պատասխանատու՝  Իրինա Շախնազարյան
+374 10 203343
+374 98 088952
info@johannissyan.am
http://johannissyan.am

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ

ՀՀ, ք. Երևան,
Ազատության 10, բն. 21