ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՐԱԴԱՐԱՆ​


ԺԱԻ-Երեւանը մշակութային և ժամանակակից արվեստի նախագծերի մշակման և արտադրության նախագծման բաց կենտրոն է: ԺԱԻ- ն նպաստում է արվեստի տնտեսության գործունեությանը Հայաստանում, իրականացնում է արվեստի հավաքագրման, ցուցադրման, արխիվացման և տարածման ծրագրեր, իրականացնում է հետազոտություններ և կազմակերպում կրթական ծրագրեր՝ համադրողական պրակտիկայի, տեսության և արվեստի կրթության ոլորտներում :

ԺԱԻ Գրադարանի ֆոնդը կազմված է արվեստի եւ մշակույթի տարբեր բնագավառներ ընդգրկող գրքերից՝ պատմություն, տեսություն, տնտեսություն, սոցիալական շրջանառություն, ինչպես նաեւ փիլիսոփայական գրականություն, ալբոմներ, արվեստի խոշոր համաժողովների, խմբային ու անհատական ցուցահանդեսների կատալոգներ, արվեստի հանդեսներ ու ամսագրեր։

Գրադարանի աշխատաժամերը

Երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 10:00 – 18:00

Գրքերի տրամադրման կարգը

Գրադարանի գրքերը դուրս չեն տրվում:
Գրադարանին  անդամագրվելու և անձնական էջով գրացուցակներից օգտվելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը կամ գրանցվել տեղում, որից հետո ձեզ կտրամադրվի անձնական էջ մուտք գործելու համար անուն և գաղտնաբառ։

ԿԱՊ

Գրադարանի պատասխանատու՝  
Հասմիկ Մանուկյան
+374 077 45 50 91
has.manukyan@gmail.com
https://www.ica.am

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ

ՀՀ, ք. Երևան,
Ֆիզկուլտուրնիկների 48