ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԵԴԻԱԿԵՆՏՐՈՆ
Արվեստ Հայաստան Հիմնադրամի մեդիակենտրոնը կատալոգների, գրքերի, ամսագրերի, տեսաձայնային եւ վավերագրական նյութերի հավաքածու է, որն արտացոլում է Հայաստանի ժամանակակից արվեստի պատմությունը եւ վավերագրում է դրա ներկան: Մեդիակենտրոնը ժամանակակից արվեստի հետազոտությունների, զրույցների եւ բանավեճերի վայր է, այն տեղեկատվություն է տրամադրում արվեստագետների եւ արվեստի հետ կապված նյութերի, ինչպես նաեւ միջազգային արդի եւ ժամանակակից արվեստի պատմության եւ տեսության վերաբերյալ:
Հավաքածուն ընդգրկում է ցուցահանդեսների կատալոգներ, արդի և ժամանակակից արվեստին նվիրված գրքեր եւ ամսագրեր, ժամանակակից արվեստին առնչվող (ճարտարապետություն, թանգարանային ուսումնասիրություններ) գրքեր եւ ամսագրեր, վավերագրական նյութեր, արխիվներ, արվեստագետի գրքեր, պաստառներ, լուսանկարներ, հաշվետվություններ, բրոշյուրներ, հրավերներ, ԱՀՀ-ի աջակցած արվեստի նախագծերին առնչվող նյութեր, ամսագրեր եւ թերթեր:
Մեդիակենտրոնի հավաքածուն համալրվում է առանձին հաստատությունների եւ անհատ նվիրատուների աջակցությամբ․ ամենախոշոր նվիրատուներից է Գառաժ ժամանակակից արվեստի թանգարանը:
Մեդիակենտրոնի աշխատաժամերը
Այցը` նախնական պայմանավորվածության համաձայն
Գրքերի տրամադրման կարգը
Գրադարանն առաջարկում է տեղում ընթերցվող գրքեր:
Գրադարանին անդամագրվելու և անձնական էջով գրացուցակներից օգտվելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը կամ գրանցվել տեղում, որից հետո ձեզ կտրամադրվի անձնական էջ մուտք գործելու համար անուն և գաղտնաբառ։
ԿԱՊ
Մեդիակենտրոնի պատասխանատու՝
Անահիտ Մովսիսյան
+374 41 181809
info@foundationaa.com
www.foundationaa.com
ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
ՀՀ, ք. Երևան,
Աբովյան 3/1, 6