ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ

ԱՆԿԱԽ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ նպատակն է ավելի տեսանելի և հասանելի դարձնել ժամանակակից արվեստի, լուսանկարչության, հումանիտար հետազոտությունների եւ հարակից ոլորտերում գործող կազմակերպությունների գրադարանների աշխատանքը, և միաժամանակ ավելի կենտրոնացված և արդյունավետ կազմակերպել գրադարանների և ընթերցողների միջև կապը:

Մասնագիտական գրականության եւ տեսողական նյութերի հանրայնացման այս նախագիծը նպատակ է հետապնդում հիմք ստեղծել և նպաստել ուսանողների, լուսանկարիչների, արվեստագետների, հումանիտար ոլորտի հետազոտողների, այլ մասնագետների ընթացիկ կամ ապագա ուսումնասիրություններին։

Ցանցում ընդգրկված գրադարանների ֆոնդերը ներառում են ժամանակակից արվեստին, փիլիսոփայությանը, ճարտարապետությանը, լուսանկարչությանը, պատմագիտությանը, ժամանակակից քննադատական տեսություններին նվիրված բազմալեզու գրքեր, կատալոգներ, աշխատություններ, տեսողական նյութեր: Մեր ֆոնդերը հիմնականում կազմված են վերջին տասնամյակների հրատարակություններից եւ ունեն բացառիկ արժեք, քանի որ բացակայում են բուհական եւ այլ գրադարաններում:

Մենք հետամուտ ենք, որպեսզի մեր կազմակերպությունների կրթական եւ հետազոտական ծրագրերը տրամադրեն արվեստի ոչ միայն համալիր, այլեւ հիմնային գիտելիքներ, եւ դրա հետ ենք կապում ԱՆԿԱԽ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ զարգացման հեռանկարը:

Դառնալ ընթերցող

Գրադարաններին  անդամագրվելու և անձնական էջով գրացուցակներից օգտվելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթըԳրանցվելուց հետո կստանաք Ձեր անձնական էջ մուտք գործելու համար անուն և գաղտնաբառ։

Միանալ ցանցին

Ցանցն ունի ընդլայնվելու անսահմանափակ ներուժ, այն կարող է ընդգրկել Երեւանի եւ մարզերի բոլոր արվեստային եւ հումանիտար հետազոտական կազմակերպությունների կամ անհատների գրադարանները: Եթե դուք ցանկանում եք միանալ ցանցին արվեստի և հումանիտար ոլորտների Ձեր մասնագիտական գրադարանով եւ հասանելի դարձնել այն հանրությանը, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ library@focus.org.am էլ. հասցեով:

Աջակցել ցանցին

Ծրագրի շարունակությանն ու գրադարանների զարգացմանը ձեր աջակցությունը կարող եք բերել նաեւ դուք՝  

  1. նվիրելով գրքեր, որոնք կհարստացնեն ֆոնդերը,
  2. բերելով ձեր դրամական աջակցությունը, որը, ըստ ձեր նախընտրության, առաջ կմղի ֆոնդերի համալրման, ուսումնական նյութերի թարգմանության եւ դրանց հասանելիության, գրադարանների մասին տեղեկատվության տարածման աշխատանքները:

ՓՆՏՐԵԼ ԳԻՐՔ