ԿՈՀԱ ՔԱՐՏԱԳՐՄԱՆ USMARC ԴԱՇՏԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Սույն ուղեցույցը, որը ստեղծվել է «Անկախ գրադարանների ցանցի» (libraries.am) նախաձեռնությամբ եւ ՀՀ ԿԳՍՄ նախարարության աջակցությամբ, փորձ է առաջին անգամ հայերենով ներկայացնելու ԿՈՀԱ քարտագրման USMARC* հիմնական դաշտերի թարգմանությունն ու նկարագրությունը, ինչպես նաեւ այն քայլերը, որոնց հետեւելով սկսնակ գրադարանավարները, ուսանողները, անգամ մշակութային կազմակերպության համակարգողները կարող են գրառումներ կատարել ծրագրի համապատասխան դաշտերում եւ քարտագրել գիրքը, ամսագիրը, CD-ն կամ ցանկացած այլ գրադարանային միավոր՝ ստեղծելով կազմակերպության էլեկտրոնային շտեմարանը: Ուղեցույցում տրված են գիրք, գրքույկ, ամսագիր, քարտեզ, էլեկտրոնային նյութ եւ արվեստի գործ քարտագրելու համար անհրաժեշտ MARC դաշտերի նկարագրությունը՝ օրինակներով: 

Այս ուղեցույցը ստեղծվել է հանրային լայն կիրառման նպատակով, այդուհանդերձ դրա ստեղծման առաջնային նպատակը «Անկախ գրադարանների ցանցի» (libraries.am) ներքին ռեսուրսին ծառայելն է, քանի որ ցանցում ներգրավված են ոչ անպայմանորեն գրադարանային գործառույթ ունեցող կազմակերպություններ, եւ դրանցից շատերը չունեն մշտական գրադարանավարներ կամ այլ համապատասխան մասնագետներ:

Իրականացվել է «Անկախ գրադարանների ցանց»-ը (libraires.am) եւ Ֆոկուս արվեստի ՀԿ-ն ՀՀ ԿԳՍՄ նախարարության մշակութային ծրագրերի դրամաշնորհի մրցույթի շրջանակներում («Թանգարանային և գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» անվանակարգ):

Կազմող՝ Կարին Գրիգորյան
Խորհրդատու՝ Աիդա Սարգսյան

Ներբեռնել ուղեցույցը 

Երախտապարտ կլինենք ստանալու ձեր առաջարկներն ու դիտողությունները karin.grigoryan@gmail.com հասցեին