ՖՈԿՈՒՍ ԱՐՎԵՍՏԻ ԳՐԱԴԱՐԱՆ​

Ֆոկուս արվեստի գրադարանը Ֆոկուս արվեստի ՀԿ-ի գրադարանն է: Ֆոկուսը Երևանում գործող արվեստի տարածք է` տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր, որի գործունեությանը նպաստում են նորագույն տեխնիկական միջոցները, համախոհների, գործընկերների, և ընկերների մեծ ցանցը, և հարմարավետ գրադարան-ընթերցասենյակը:

Ֆոկուս արվեստի գրադարանը միավորում է արվեստի, փիլիսոփայության, ճարտարապետության, գրականությանը նվիրված բազմաթիվ անգլերեն, ֆրանսերեն, հայերեն եւ այլ լեզուներով գրքեր եւ կատալոգներ, տեսողական նյութեր: Գրադարանում առկա գրքերը մեծամասամբ լույս են տեսել վերջին քսանամյակում եւ դրանցից շատերը կարելի է գտնել միայն Ֆոկուսի գրադարանում:

Գրադարանն անրաժեշտ գրականություն է տրամադրում ուսանողներին, հետազոտողներին, եւ արվեստի, հումանիտար եւ հարակից րոլորտների մասնագետներին, ինչպես նաեւ այլ հետաքրքրվող անձանց:

Ֆոկուս արվեստի գրադարանը ստեղծվել է կրթական նպատակներով եւ շարունակաբար համալրում է իր ֆոնդը՝ կազմակերպության կրթական ծրագրերին (
ՄեդիալաբACTV` Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթաց) զուգահեռ կազմակերպելով հանրային ընթերցումներ, քննարկումներ եւ հանդիպումներ: `

Գրադարանի աշխատաժամերը

երկուշաբթի – ուրբաթ`  9:30.00-15:30

Գրքերի տրամադրման կարգը

ԿԱՊ

Գրադարանի պատասխանատու՝  
Նանա Մանթաշեւա
+374 93 060971
library@focus.org.am

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ

ՀՀ, ք. Երևան,
Չարենցի 27ա, բն. 17