ՖՈԿՈՒՍ ԱՐՎԵՍՏԻ ԳՐԱԴԱՐԱՆ
Ֆոկուս արվեստի գրադարանը Ֆոկուս արվեստի ՀԿ-ի գրադարանն է: Ֆոկուսը Երևանում գործող արվեստի տարածք է` տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր, որի գործունեությանը նպաստում են նորագույն տեխնիկական միջոցները, համախոհների, գործընկերների, և ընկերների մեծ ցանցը, և հարմարավետ գրադարան-ընթերցասենյակը:
Ֆոկուս արվեստի գրադարանը միավորում է արվեստի, փիլիսոփայության, ճարտարապետության, գրականությանը նվիրված բազմաթիվ անգլերեն, ֆրանսերեն, հայերեն եւ այլ լեզուներով գրքեր եւ կատալոգներ, տեսողական նյութեր: Գրադարանում առկա գրքերը մեծամասամբ լույս են տեսել վերջին քսանամյակում եւ դրանցից շատերը կարելի է գտնել միայն Ֆոկուսի գրադարանում:
Գրադարանն անրաժեշտ գրականություն է տրամադրում ուսանողներին, հետազոտողներին, եւ արվեստի, հումանիտար եւ հարակից րոլորտների մասնագետներին, ինչպես նաեւ այլ հետաքրքրվող անձանց:
Ֆոկուս արվեստի գրադարանը ստեղծվել է կրթական նպատակներով եւ շարունակաբար համալրում է իր ֆոնդը՝ կազմակերպության կրթական ծրագրերին (Մեդիալաբ, ACTV` Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթաց) զուգահեռ կազմակերպելով հանրային ընթերցումներ, քննարկումներ եւ հանդիպումներ:
Գրադարանի աշխատաժամերը
երկուշաբթի և հինգշաբթի` 15։30-18։30
Աշխատանքային գրաֆիկը շատ ճկուն է, կարող եք նախապես կապվել գրադարանի պատասխանատուի հետ այլ ժամերին գրանցվելու համար։
Գրքերի տրամադրման կարգը
Գրադարանն առաջարկում է դուրս տրվող եւ տեղում ընթերցվող գրքեր:
Գրադարանին անդամագրվելու և անձնական էջով գրացուցակներից օգտվելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը կամ գրանցվել տեղում, որից հետո ձեզ կտրամադրվի անձնական էջ մուտք գործելու համար անուն և գաղտնաբառ։
ԿԱՊ
Գրադարանի պատասխանատու՝
Մարգարիտա Աստվածատրյան
+374 98 985051
library@focus.org.am
www.focus.org.am
ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
ՀՀ, ք. Երևան,
Չարենցի 27ա, բն. 17