ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԹԻՄԻՆ

Ֆոկուս արեստի գրադարանը ՓՆՏՐՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐ
գրադարանի ներքին աշխատանքները համակարգելու համար

հետագա երկարատև և վճարովի համագործակցության հեռանկարով

Ստորև կարող եք ծանոթանալ աշխատանքի պահանջներին և  նկարագրերին, ինչպես նաև լրացնել  հայտադիմումը: 

Անհրաժեշտ և ցանկալի գիտելիքներն ու որակները

  • ինքնակազմակերպվածություն, նախաձեռնողականություն
  • հայերենի, անգլերենի իմացություն (ֆրանսերենի և ռուսերենի նախնական իմացությունը` ցանկալի)
  • համկարգչային տարրական հմտություններ, օֆիսային փաթեթի ծրագրերի իմացություն 
  • ստեղծագործականություն
  • թիմում աշխատելու կարողություն
  • գրադարանային գործի և ԿՈՀԱ գրադարանային համակարգի տիրապետումը խիստ ցանկալի է
  • ժամանակակից արվեստի գիտելիքներ (ցանկալի)
  • նմանատիպ փորձառություն (ցանկալի) 

Կամավորի պարտականությունները​

Կամավորի պարտականությունները

  • գրադարանի առցանց կատալոգի համակարգում/թարմացում
  • օգտատերերի առցանց բազայի ստեղծում և համակարգում
  • գրադարանի ֆիզիկական տարածքի և առօրյայի կազմակերպում

ինչպես նաև մասնակցություն

  • գրադարանից օգտվելու կանոնների մշակմանը
  • միջոցառումների զարգացմանն ու իրականացմանը
  • գրադարանի ռազմավարության մշակմանը

Կամավորից պահանջվում է

  • աշխատանքի բարեխիղճ և պարտաճանաչ կատարում
  • նվիրվածություն 
  • հաշվետվողականություն
  • կամավորության ժամկետի ավարտին աշխատանքի պարտականությունների պատշաճ հանձնում հաջորդ կամավորին

Մենք ապահովում ենք

  • աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեխնիկայի և միջոցներ 
  • աշխատանքային ճկուն պայմաններ
  • հորիզոնական հարաբերություններ, ընկերական և գործնական միջավայր
  • անհատական և մասնագիտական զարգացմանը
    նպաստող միջավայր, անհրաժեշտության դեպքում վերապատրաստման հնարավորություն
  • խորհրդատվության և ուղղորդման պատրաստակամություն
  • բարձր արդյունավետության դեպքում նաև հետագա երկարատև և վճարովի համագործակցության հնարավորություն

ԿԱՊ

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք կամ գրեք մեզ

+374 55781874
library@focus.org.am
Ֆեյսբուքյան էջ