ՄԻՐԶՈՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ​

Միրզոյան գրադարանը ֆոտոգրականություն առաջարկող յուրահատուկ տարածք է, իր տեսակով միակը Հարավային Կովկասում։ Գրադարանը ստեղծվել է 2014թ.-ին՝ անվանի վավերագրող լուսանկարիչ Կարեն Միրզոյանի անձնական գրադարանի հիման վրա: Ավելի քան 600 անուն գրքեր ունեցող գրադարանը շարունակվում է համալրվել աշխարհի տարբեր անկյուններից նվիրաբերված գրքերով: Հավաքածուն կազմված է գեղարվեստական և վավերագրական լուսանկարչության վերաբերյալ գրքերից, կատալոգներից, ալբոմներից, տեսողական նյութերից:

Գրադարանը ստեղծվել է Հայաստանում լուսանկարչության առաջխաղացմանը նպաստելու տեսլականով։ Մասնագետների եւ լուսանկարչությամբ հետաքրքրվողներին հասանելի  դարձնելով մասնագիտական գրականությունը՝ գրադարանը նաեւ կազմակերպում է արվեստին եւ լուսանկարչությանը նվիրված դասընթացներ, վարպետության դասեր, հանդիպումներ, դասախոսություններ, դիտումներ: Անցկացվող ինսթագրամյան մրցույթների հաղթողների լուսանկարները ցուցադրվում են բակային պատկերասրահում։

Գրադարանից օգտվում են լուսանկարիչներ, ուսանողներ, արվեստագետներ և զբոսաշրջիկներ։ Միրզոյան գրադարանում գործում է ընթերցասրահ, պատկերասրահ եւ թեյարան:6

Գրադարանի աշխատաժամերը

Երեքշաբթի – կիրակի,  ժամը` 12:00-20:00 

Գրքերի տրամադրման կարգը

Գրադարանի գրքերը դուրս չեն տրվում:

ԿԱՊ

Գրադարանի պատասխանատու՝
Մարինե Մելիքյան
+374 41 320339
mirzoyanlibrary@gmail.com

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ

ՀՀ, ք. Երևան,
Մհեր Մկրտչյան 10